1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարկեի նահանգային խորհրդի նախագահը պատրաստակամ է աջակցել հայ-իտալական համագործակցության զարգացմանը

Մարկեի նահանգային խորհրդի նախագահը պատրաստակամ է աջակցել հայ-իտալական 
համագործակցության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը հուլիսի 28-ին աշխատանքային այց է կատարել Մարկե նահանգի մայրաքաղաք Անկոնա, որտեղ հանդիպել է նահանգային խորհրդի նախագահ Լուկա Չերիշիոլիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և նահանգի միջև, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով հարաբերությունների, գործարար շրջանակների միջև կապերի հաստատման, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Նահանգային խորհրդի նախագահ Լուկա Չերիշիոլին գոհունակություն է հայտնել Հայաստանի դեսպանի մակարդակով նահանգ երբևէ կատարած առաջին այցի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով նահանգային մակարդակով աջակցել տարբեր ոլորտներում հայ-իտալական համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Այցը լայնորեն լուսաբանվել է իտալական լրատվամիջոցների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]