Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ն ՌԴ-ից օղի ներկրող հիմնական երկրների թվում է

ՀՀ-ն ՌԴ-ից օղի ներկրող հիմնական երկրների թվում է

ՄՈՍԿՎԱ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՄՆՊՐԵՍ: Հայաստանը 2014 թվականի արդյունքներով ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնությունից օղի ներկրող հիմնական երկրների շարքում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` «Դելովայա գազետա» թերթը ներկայացրել է ՌԴ-ից օղու արտահանման նախորդ տարվա վիճակագրությունը: «Ռուսաական օղու արտահանումը 2015 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում ռեկորդային անկում է գրանցել` նախորդ տարվա համեմատ արձանագրելով 44,1 տոկոսի նվազում: Փորձագետները վստահ են` դրա հիմնական պատճառը Ուկրաինա արտահանման կրճատումն է»,- գրել է թերթը:

 Նշվում է, որ վերջին տարիներին ռուս արտադրողներն օղի են մատակարարել ոչ միայն մոտակա երկրներին, այլև հեռավոր: 2014 թվականի ընթացքում ռուսական օղու ներկրման հիմնական երկրները եղել են` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լատվիան, Հայաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Լիտվան, Իսրայելը, Ֆրանսիան, Իտալիան և Հոլանդիան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am