Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արարատ»-ը գալիք մրցաշրջանում պայքարելու է բարձր տեղերի համար. Վարուժան Սուքիասյան

«Արարատ»-ը գալիք մրցաշրջանում պայքարելու է բարձր տեղերի համար. Վարուժան Սուքիասյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է Կրիմսկում կայացած ուսումնամարզական հավաքի, «Կրասնոդար»-ի հետ ստուգողական հանդիպման և թիմի նպատակների մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջութւյամբ.  

- Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս անցավ ռուսաստանյան ուսումնամարզական հավաքը:

- Կարելի է ասել, որ հավաքը ծառայեց իր նպատակին: Պետք է փորձարկեինք նոր ֆուտբոլիստների և կողմնորոշվեինք օպտիմալ կազմի հարցում, ինչը մեզ մեծամասամբ հաջողվեց: Ծանրաբեռնված մարզումներ էինք անցկացնում և գտնում եմ, որ տղաները լավ աշխատեցին:

- Առաջին ստուգողական խաղում հանդիպեցիք Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարին»:

- «Կրասնոդարի» հետ խաղը շատ կարևոր էր: Ցանկանում էինք հասկանալ մեր հնարավորությունները: Ճիշտ է, հանդիպումը անցավ ռուսական թիմի առավելությամբ, սակայն մեր ֆուտբոլիստներն աչքի ընկան նվիրվածությամբ և խաղային կարգապահությամբ: Պարտվեցինք նվազագույն հաշվով, սակայն կարող էինք ինչպես ևս 1-2 գոլ բաց թողնել, այնպես էլ` հավասարեցնել հաշիվը խաղավերջում: Մրցավարը չարձանագրեց Գևորգ Նռանյանի մաքուր գոլը:

Մյուս երկու խաղերում մեկական հաղթանակ և պարտություն գրանցվեց: Մրցավարությունը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէր:

- Հավաքն անցնում էր Կրիմսկում, սակայն «Արարատը» երկու հանդիպում անցկացրեց «Կրասնոդարի» մարզաբազայում: Ի՞նչ տպավորություն թողեցին այդ մարզական կառույցները:

- Կրիմսկում մի քանի խաղադաշտեր կային, մարզումների համար լավ պայմաններ էին ստեղծված: Ինչ վերաբերում է «Կրասնոդարի» մարզաբազային, ապա այն պարզապես հիանալի էր: Մարզաբազային կից գործում էր ակումբի ակադեմիան: Շատ բարձր մակարդակի մարզակառույց էր, որում մարզվելն ու խաղալը շատ հաճելի էր:

- Նորեկները արդարացրեցի՞ն սպասելիքները:

- Ջուլիանոյի, Գևորգ Նռանյանի և Նորայր Գրիգորյանի հետ նախկինում աշխատել եմ: Նրանք փորձառու ֆուտբոլիստներ են և օգուտ կտան մեր թիմին: Վատ տպավորություն չթողեցին Գևորգ Պրազյանը, Սարգիս Կարապետյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Զավեն Բուլուտը: Իսկ իսպանացի կիսապաշտպան Կասաբելյան չարդարացրեց սպասելիքները: Հրաժարվել ենք բրազիլացի հարձակվողի ծառայություններից:

- Ի՞նչ նպատակներ են դրվելու «Արարատի» առջև:

- Գալիք մրցաշրջանում պայքարելու ենք բարձր տեղերի համար, իսկ մոտ ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել արդեն եվրոպական ակումբային մրցաշարերում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]