Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թունիսում երկու ամսով երկարաձգվել է արտակարգ իրավիճակը

Թունիսում երկու ամսով երկարաձգվել է արտակարգ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի ղեկավարությունը հուլիսի 31-ին հայտարարել է, որ կայացրել է արտակարգ դրությունը երկու ամսով երկարաձգելու որոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից: Որոշումն ընդունվել է կառավարության ու խորհրդարանի նախագահների հետ քննարկումից հետո:

Նման որոշումը կապված է հունիսի 26-ին Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով 39 մարդ էր զոհվել: Ահաբեկիչները հարձակվել էին Սուս ծովափնյա քաղաքում հագստացող զբոսաշրջիկների վրա: Ահաբեկչության պատասխատավությունն ստանձնել էր «Իսլամական պետությունը»: Հուլիսի 4-ից երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել:

Թունիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տարեսկզբից ի վեր ծայրահեղականները Թունիսի տարբեր շրջաններում ահաբեկչություններ են իրականացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]