1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում եւս մեկ բարձրաստիճան զինվորական է դատապարտվել

Ադրբեջանում եւս մեկ բարձրաստիճան զինվորական է դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի ռազմական դատարանն այսօր վճիռ է կայացրել Ադրբեջանի Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական դպրոցի նախկին պետ Միրզալի Յուսուֆովին 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA-ն, Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական դպրոցի նախկին պետը մեղադրվում է «կաշառք վերցնելու» հոդվածով:

Միրզալի Յուսուֆովն ավելի վաղ եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության 112-րդ գնդի հրամանատարը, հետո նշանակվել է հիշյալ դպրոցի շտաբի պետ եւ ռազմական դպրոցի պետ:

Մի քանի օր առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են ՊՆ Բարձրագույն ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպաների: Նրանք բոլորը մեղադրվում են կոռուպցիայի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]