Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ազգային պատկերասրահը Մորիցբուրգի հիմնադրամի աջակցությամբ ցուցադրություն կկազմակերպի

Ազգային պատկերասրահը Մորիցբուրգի հիմնադրամի աջակցությամբ ցուցադրություն 
կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մորիցբուրգի հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կկազմակերպվի ցուցադրություն, որի ընթացքում կներկայացվի մոտ 160 լուսանկար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին որոշվել է հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի,  Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի,  դեսպանատան մշակութային բաժնի պատասխանատուի հետ հանդիպման ժամանակ: 

Վեց շաբաթ տևողությամբ ցուցահանդեսը նախատեսվում է բացել սեպտեմբերի կեսերին։
Շնորհավորելով Արման Ծատուրյանին ՀԱՊ-ի տնօրեն նշանակվելու կապակցությամբ՝ Մաթիաս Քիսլերը շեշտել է, որ իր՝ Հայաստան գալուց հետո առաջին այցելած օջախը հենց ազգային պատկերասրահն է եղել։

Հյուրերը տպավորված եղել թե՛ շենքի ճարտարապետությամբ, և թե՛ պահպանվող մշակութային արժեքներով։

«Եթե չլինեին նման հեղինակներ, նման ստեղծագործություններ, մենք չէինք ունենա այս տաճարը, ցուցադրելու ոչինչ չէինք ունենա»,- շեշտել է Արման Ծատուրյանը, ապա ավելացրել, որ համագործակցությունների, միջոցառումների և ձեռնարկվող աշխատանքների շնորհիվ պատկերասրահն առաջիկայում կդասվի աշխարհի լավագույն թանգարանների շարքին։  

Արման Ծատուրյանը խորապես կարևորել է գերմանական թանգարանների հետ տեղեկատվական ծրագրերի փոխանակումը, մշակութային, գիտական, հետազոտական, վերականգնողական աշխատանքների իրականացումը։

Հյուրերը ՀԱՊ տնօրենի ուղեկցությամբ շրջել են սրահներում, հընթացս քննարկել ցուցադրության և հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին Արման Ծատուրյանը հյուրերին է նվիրել ՀԱՊ-ի կազմած և հրատարակած կատալոգները: Նշվել է, որ նման հանդիպումները շարունակական կլինեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]