Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վերջին ամիսներին Սիրիայից Հայաստան տեղափոխվողների շարքում շատ են բժիշկները, ուսուցիչները և ճարտարագետները

Վերջին ամիսներին Սիրիայից Հայաստան տեղափոխվողների շարքում շատ են բժիշկները, 
ուսուցիչները և ճարտարագետները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ամիսներին Սիրիայից Հայաստան տեղափոխվողների շարքում շատ են բժիշկները, ուսուցիչները և ճարտարագետները: Այս մասին  հուլիսի 31-ին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Կարծես թե Սիրիայում համայնքը վերջինը պահող մասնագետներն էլ են ստիպված լքում երկիրը: Ցավոք, Սիրիայում վիճակը գնալով ավելի է վատանում, և մեր հայրենակիցները տարբեր ճանապարհներով դուրս են գալիս Սիրիայից. մի մասը մեկնում է Լիբանան, մի մասը՝ Հայաստան, իսկ մեկ այլ հատվածը՝ Սիրիայի անվտանգ տարածքներ: Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր դիվանագիտական ծառայությունների հետ՝ տեղյակ լինելու համար այնտեղ տիրող իրավիճակի մասին»,- հավելեց Հրանուշ Հակոբյանը:

Խոսելով սիրիահայ մասնագետների աշխատանքով ապահովման խնդրի վերաբերյալ՝ սփյուռքի նախարարը նկատեց, որ վերջերս  աշխատանք գտնելու աջակցության համար դիմել են մոտ տասնյակ սիրիահայ բժիշկներ: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ խնդրի առնչությամբ նա դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ աջակցության համար:

Նրա հավաստմամբ՝ Մարսելում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հալեպի որբանոցի խնամատարությանը բարերարին հանձնելու վերաբերյալ:

«Մենք միասին կփորձենք զբաղվել այդ երեխաների հետագա ճակատարգորվ, ապրուստի, կենցաղի և այլ հոգսերով: Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրու տարածաշրջանում գյուղատնտեսական և արհեստագործական աշխատանքներին սիրիահայերի ակտիվորեն ներգրավելու հարցով: Գործարարը խոստացավ առաջիկայում լուծել տասն ընտանիքի բնակարանային խնդիրները: Հետագայում այդ աջակությունը կընդլայնվի», - նշեց Հրանուշ Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]