Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը կազմը համալրում է նոր ֆուտբոլիստներով

«Ալաշկերտ»-ը կազմը համալրում է նոր ֆուտբոլիստներով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտելով ելույթները ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման փուլերում` «Ալաշկերտ»-ը վերջին շաբաթը մարզումներ է անցկացնում «Նաիրի» մարզադաշտում՝ նախապատրաստվելով ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը` միևնույն ժամանակ համալրելով կազմը:

«Ալաշկերտ»-ում հանդես կգան Դավիթ Մինասյանը, Արամ և Հակոբ Լոռեցյան եղբայրները, Գրիգոր Հովհաննիսյանն ու Վարդան Բակալյանը: Ակումբի հետ պայմանագրեր են ստորագրել նաև մեծ թվով ֆուտբոլիստներ, ովքեր հանդես կգան «Ալաշկերտ-2»-ում: Դրանց թվում են նաև «Ալաշկերտ-97» պատանեկան թիմի ֆուտբոլիստներ Էդգար Բարսեղյանը, Արմեն Դավիդյանը, Լիպարիտ Դաշտոյանը, Վլադիմիր Մկոյանը: Զինվորական ծառայությունից հետո հայրենի ակումբ է վերադարձել Արտուշ Քերոբյանը: «Ալաշկերտ» են վերադարձել նաև Գարեգին Մաշումյանը, Անդրանիկ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը:

Երկկողմ համաձայնությամբ ակումբի հետ պայմանագիրը խզել է Գևորգ Կարապետյանը, ով «Ալաշկերտ»-ին  անդամագրվել էր հատուկ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղերին մասնակցելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]