Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան սառեցրել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման բանակցությունները

Թուրքիան սառեցրել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան որոշել է ժամանակավորապես դադարեցնել  բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ «Թուրքական հոսք»-ի ծրագրի հետ կապված բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում ՏԱՍՍ-ը` հղում կատարելով «ՀաբերԹուրք» հեռուստաընկերությանը:

Վերը նշված բանակցությունների սառեցման պատճառներից մեկն է ռուսական գազի մատակարարման հետ կապված նոր զեղչի տրամադրմանն առնչվող վերջնական փաստաթղթի բացակայությունն է: Ռուսաստանը և Թուրքիան պատրաստում էին համապատասխան համաձայնագիր, ըստ որի՝ 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի համար գազի գնման գինը պետք է իջեցվեր 10.25 տոկոսով, սակայն փաստաթուղթը այդպես էլ չստորագրվեց:

Ռուսական փորձագետների կարծիքով` մինչև Թուրքիայի նոր կառավարության ձևավորման ավարտը որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]