Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրաքյան ուժերը հաջողությունների են հասել Անբարի նահանգում

Իրաքյան ուժերը հաջողությունների են հասել Անբարի նահանգում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը հուլիսի 30-ին առաջընթաց են գրացնել «Իսլամական պետության» դեմ Անբարի նահանգի ազատագրման գործողություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան ռազմական ուժերին հաջողվել է ազատագրել Թել Մաշիհիդա տարածքը, որը գտնվում է Ռամադի քաղաքի արևելյան հատվածում: Այն ազատագրվել է ահաբեկիչների հետ թեժ մարտերի արդյունքում՝ նրանց պատճառելով մեծ վնասներ: Ռամադիի արևելքում փակվել են ԻՊ-ի տարածման բոլոր ուղիները: Սպանված ահաբեկիչների թվում մի քանի մահապարտ-ահաբեկիչներ են եղել: Վնասազերծել են շուրջ 450 պայթուցիկ սարքավորումներ:

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հուլիսի 30-ին, որ միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել է Բայջիի շրջանում ԻՊ-ի դիրքերը, սպանվել է նրա ղեկավարներից մեկը:

Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահմանգի 80 տոկոսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]