Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կրեմլը կարող է պատասխան գործողություններ կիրառել իր դեմ պատժամիջոցներին միացած երկրների նկատմամբ. Պեսկով

Կրեմլը կարող է պատասխան գործողություններ կիրառել իր դեմ պատժամիջոցներին 
միացած 
երկրների նկատմամբ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը կարող է պատասխան գործողություններ կիրառել իր դեմ Եվրամիության պատժամիջոցներին միացած երկրների նկատմամբ: «Մենք, իհարկե, կարող ենք կիրառել պատասխան գործողություններ: Այս պարագայում գլխավոր սկզբունքն է հանդիսանում փոխադարձ գործողությունները»,- լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Եվրոպայի յոթ երկրներ` Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտայնը, Ուկրաինան և Վրաստանը հաստատել են Եվրախորհրդին, որ միանում են Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Ղրիմի թերակղզու և Սևաստոպոլի դեմ ուղղված պատժամիջոցների ժամկետի երկարաձգմանը մինչև 2016 թվականի հունիսի 23-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]