Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանը չի ծրագրում միանալ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի բոլոր պատժամիջոցներին

Վրաստանը չի ծրագրում միանալ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի բոլոր պատժամիջոցներին

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը չի ծրագրում միանալ Ղրիմի և Սևաստոպոլի դեմ Եվրամիության բոլոր պատժամիջոցների կիրառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Տասս»-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Այդպիսով նա մեկնաբանել է եվրոպական որոշ երկրների կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետը երկարաձգելու որոշումը:

Աբաշիձեի խոսքով` հունիսի 19-ին Վրաստանն ավտոմատ կերպով է մեկ տարի ժամկետով երկարաձգել Ղրիմից և Սևաստպոլից արտադրանքի ներկրման արգելքը: «ՌԴ-ի դեմ ԵՄ-ի այլ պատժամիջոցներին մեր երկրի միանալու խոսակցություն չկա»,- ասել է Աբաշիձեն:  

 ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ եվրոպական 7  երկիր` Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտեյնը, Ուկրաինան և Վրաստանը ԵՄ խորհրդին հաստատել են Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցների կիրառումը մինչ 2016 թբականի հունիսի 23-ը երկարաձգելու իրենց որոշումը: Այդ երկրներից 6-ը, բացի Վրաստանից, նաև միացել են ԵՄ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները մինչ 2016 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու որոշմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]