1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թյորնբյորն Յագլանդը ՀՀ-ին ն և ԵԽ անդամ ութ պետություններին կոչ է արել վավերացնել Ստամբուլի կոնվենցիան

Թյորնբյորն Յագլանդը ՀՀ-ին ն և ԵԽ անդամ ութ պետություններին կոչ է արել վավերացնել 
Ստամբուլի կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյորն Յագլանդը Եվրախորհրդի ինն անդամ-պետություններին, այդ թվում` Հայաստանին կոչ է արել վավերացնել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի  և նախազգուշացման մասին Ստամբուլի կոնվենցիան։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի է դարձել Եվրախորհրդի պաշտոնական կայքից:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը իր աջակցությունն է է հայտնել այդ փաստաթուղթը ստորագրած 20 անդամ պետություններին։ «Ես կոչ եմ անում Հայաստանին, Ադրբեջանին, Բուլղարիային, Չեխիային, Իռլանդիային, Լատվիային, Լիխտենշտեյնին, Մոլդովայի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանն անհապաղ ստորագրել այդ փաստաթուղթը»,- շեշտել է Թյորնբյորն Յագլանդը։

Ստամբուլի կոնվենցիայի համաձայն՝ պետությունները պարտավոր են հետապնդել մեղավորներին, ապահովել զոհի պաշտպանությունը և միջոցներ ձեռնարկել կանանց դեմ բռնությունները կախելու ուղղությամբ։

Վերը նշված կոնվենցիան գործում է 2014 թվականի օգոստոսի 1-ից: Այն քրեական պատասխանատվություն է նախատեսում կանանց նկատմամբ սեռական բռնության, բռնաբարությունից մինչև հետապնդման և գործընկերների սեռական ոտնձգություններից մինչև հոգեբանական բռնությունների համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]