1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցը բանաձև է ընդունել

Երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցը բանաձև է ընդունել

ԳՅՈՒՄՐԻ,30  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցն, որն այս տարի անցկացվում էր  «Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրավունքի վերականգնման հիմնահարցեր» խորագրի ներքո, ամփոփեց աշխատանքները: Ոչ ֆորմալ կրթական այս գործընթացին, որն անցկացվեց  Շիրակի մարզում հուլիսի 20-30-ը, մասնակցում էր  հանրապետության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 30 պատմաբան՝ Երիտասարդ պատմաբանների դպրոցի ունկնդիրները, ՀՀ ԳԱԱ համակարգի և բուհերի մագիստրոսներ, հայցորդներ, ասպրանտներ, Շիրակի և Լոռու մարզի, Երևանի  դպրոցների պատմության ուսուցիչներ: Նախաձեռնության հեղինակն ու  կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն էր` ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոցների աջակցություն» ծրագրի և ՀՀ ԳԱԱ «Հայագիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման համահայկական հիմնադրամ»-ի ֆինանսական օգնությամբ: Այս օրերի ընթացքում ներկայացվեցին  զեկուցումներ, անցկացվեցին կլոր սեղաններ  Ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվեցին  այցելություններ պատմական տարածքներ: Բնակնաբար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը չէր կարող անմասն մնալ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից և այս ամառային ճամբարի ծրագիրն էլ կազված էր հենց այդ հիմքով: Այս տարի ամառային դպրոցն ավելի  ինտերակտիվ էր՝  երիտասարդ գիտնականներն ու հայագետները եղան այն վայրերում, որտեղ 1918-1921 թվականներին եղել են հայերի ջարդեր. հիմնականում Ալեքսանդրապոլի գավառի տարածքում. բնակիչներին, հատկապես, տղամարդկանց, թուրքերը հավաքել են մարագներն ու վառել: Շիրակի մարզում այսօր, ցավոք, քիչ  են մնացել այդ դեպքերի ականատեսներ, իսկ այդ սարսափելի օրերի մասին տեղեկությունները փոխանցվում  են սերնդեսերունդ:  Շիրակում թուրքերն հանդիպել են նաև դիմադրության, սակայն, շատերի համար  Սառնաղբյուրիուի ճակատամարտը  դեռ բացահայտված չէ, մինչդեռ,  Սարդարապատի, Բաշ-Ապարանի  և Ղարաքիլիսայի հերոսամարտերի կողքին եղել են նաև Սառնաղբյուրի ինքնապաշտպանական մարտերը: Այս օրերի ընթացքում երիտասարդ հայագետները եղան ինչպես Շիրակի մարզի համայնքներում՝ Արփենիում, Վահրամաբերդում, Ձիթհանքովում, Սառնաղբյուրում, այնպես էլ  Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում, իսկ վերջում, դպրոցի աշխատանքի արդյունքների ավատրին, ընդունվեց բանաձև: ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, ամառային դպրոցի կազմկոմիտեի նախագահ Կարինե Ալեքսանյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ընդունված բանաձևը միտված է հենց այս դեպքերի ավելի խորն ուսումնասիրմանն ու ներկայացմանը: «Ելնելով այն հանգամանքից,  որ Ցեղասպանության 100-րդ տարելեցին Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը՝ համայն հայությանը ստիպելով պահանջատիրական կեցվածք որդեգրել, և այդ պահանջատիրությունը տեղափոխել իրավական դաշտ, մեր ամառային դպրոցի մասնակիցները որոշեցին, որ 2015 թվականը հանդիսանալու է մեկնակետ՝ նոր սերնդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի նոր մոտեցումներով ու մեթոդներով: Այս օրերի ընթացքում եղանք տարբեր գյուղերում և տեսանք, որ հայ ժողովուրդը պայքարել է տարբեր ձևերով: Այս ընթացքում եղել է և՛ պայքար, և՛ դիմադրություն: Այս դպրոցի մասնակիցներից շատերը որոշեցին այսուհետ ավելի խորացնել իրենց գիտելիքները թուրքագիտության ու ցեղասպանագիտության ասպարեզներում: Բանաձևի կարևոր կետերից մեկն այն է, որ հայագետների նոր սերունդը շարունակելու է իր պահանաջատիրությունը, բայց պահանջատիրությունն այս դեպքում լինելու է նոր ուսումնասիրություններով, նոր տեղեկատվությամբ ու գիտելիքներով: Այս ընթացքում կարևորվեց նաև այն, որ պետք է ավելի շատ խոսվի 1918-21 թվականների դեպքերի մասին: Դրանց մասին, ցավոք, քիչ է խոսվում, իսկ միջազգային ասպարեզում ընդհանարպես չի խոսվում: Այստեղ մենք շատ մեծ բաց ունենք նաև պատմագիտական ուսումնասիրությունների առումով:Հույս ունենք, որ հայագետների նոր սերունդն ավելի ակտիվ կլինի նաև այս հարցում»,- ավելացրեց ամառային դպրոցի կազմկոմիտեի նախագահ Կարինե Ալեքսանյանը:Դպրոցի ավարտին, երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցի մասնակիցները ստացան հավաստագրեր: 

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]