1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներն այցելել են Ռոստովի ատոմակայան

ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներն այցելել են Ռոստովի 
ատոմակայան

ՌՈՍՏՈՎ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հուլիսի 22-ից 24-ը ՌԴ ԱԳՆ, ՌԴ Վիեննայի ՄԱԿ-ի կառույցներում մշտական ներկայացուցչության և Միջուկային Էներգիայի Պետական Բաժնետիրություն «Ռոսատոմ» ընկերության հրավերով ՌԴ Վոլգոդոնսկ քաղաքում գտնվող Ռոստովի ատոմակայան են այցելել ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում են եղել ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը և մի շարք երկրների դեսպաններ, ԱԷՄԳ Միջուկային Էներգիայի հարցերով Գլխավոր տնօրենի տեղակալը, Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենը, «Ռոսատոմ» ընկերության ղեկավարությունը, միջուկային էներգետիկայի հարցերով խորհրդատուներ և փորձագետներ:

Այցի շրջանակներում դեսպան Արման Կիրակոսյանն իր ռուսաստանյան գործընկերների հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ՌԴ միջև համագործակցության առդի հարցերը, Մեծամորի և Ռոստովի ատոմակայանների միջև փոխգործակցության հեռանկարները:

Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է «Ատոմմաշ» ընկերության մասնաճյուղ, որտեղ արտադրվում են ԱԷԿ-ների, ջերմային կայանների և նավթագազաքիմիական կայանների սարքավորումներ: Տեղի ունեցած խորհրդակցության քննարկումների առարկան էր միջուկային էներգետիկայի բնագավառում միջազգային համագործակցությունը, ռուսական նախագծով ատոմակայանների շահագործման և սարքավորման փորձը, ինչպես նաև անվտանգության համակարգերը և ռուսական կայանների վերազինումը նոր սարքավորումներով, որոնք մշակվել և իրականացվել էին ԱԷՄԳ անվտանգության չափանիշներին համապատասխան:

Այցի շրջանակներում հյուրերը հանդիպել են Վոլգոդոնսկի քաղաքապետին, քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետին, ինչպես նաև այցելեցին Ռոստովի ԱԷԿ-ի փորձագետների վերապատրաստման կենտրոն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]