Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանում աճել է աղետների թիվը

Ադրբեջանում աճել է աղետների թիվը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանում գրանցվել է պայթյունի 20 դեպք, ինչը մեկ դեպքով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած վիճակագրությանը:

Ընթացիկ տարում Ադրբեջանում գրանցվել են 5488 հրդեհներ, որոնց արդյունքում մահացել է 43 մարդ, իսկ 1054 մարդ տարբեր վնասվածքներ եւ այրվածքներ է ստացել: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` զոհվածների թիվը 12 մարդով, վիրավորները` 45 մարդով ավելին է:

Ընդհանուր առմամբ` այս տարվա սկզբից Ադրբեջանում տեղի են ունեցել 5581 բնական եւ տեխնածին պատահարներ, ինչը 736 դեպքով անցյալ տարվանից ավելին է:

Այդ պատահարների ժամանակ զոհվել է 48, վիրավորվել՝ 125 մարդ: Փրկարարներին հաջողվել է փրկել 76 մարդու, եւս 517-ին` տարհանել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]