Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Yerevan Jazz Fest 2015»-ի շրջանակում կանցկացվի երեք համերգ

«Yerevan Jazz Fest 2015»-ի շրջանակում կանցկացվի երեք համերգ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերին անցկացվող «Yerevan Jazz Fest 2015» փառատոնը բաղկացած կլինի երեք համերգներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Ջազի հայկական ասոցիացիայից և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունից, համերգները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Սեպտեմբերի 17-ին ջազ-փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական  ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ-նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն իր «Insight» խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:

Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած «Ռիչարդ Բոնա» բենդի համերգը: Բենդի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:

Սեպտեմբերի 19-ին երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ-նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես նաև կատարումներով հանդես կգան Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]