Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրաքյան Քրդստանը շահագրգռված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցելու հարցում

Իրաքյան Քրդստանը շահագրգռված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում 
համագործակցելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ալի Սինդին նշել է, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ առողջապահության բնագավառում առավել ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:

Քրդստանն ունի շուրջ 5 մլն բնակչություն, և առողջապահությունն իրենց երկրի առավել զարգացած ոլորտներից է, որտեղ արդիական է պետական և մասնավոր հատվածների փոխգործակցության խնդիրը: Մասնագիտությամբ բժիշկ նախարարն ընդգծել է, որ ինքը հետաքրքրված է ոլորտում բարեփոխումների իրականացմամբ: Նա նկատել է, որ Հայաստանն արտերկրի ուսանողների համար գրավիչ է բժշկագիտական կրթություն ստանալու տեսակետից: 

Արմեն Մուրադյանը հյուրին է ներկայացրել մեր երկրի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում որակի ներդրման և վերահսկման ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հանրային առողջապահական ծրագրերին` խոսելով նաև իմունականխարգելման ազգային ծրագրի գրանցած հաջողությունների մասին: Ներկայացվել են նաև շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումները: «Մենք մեր բոլոր ծրագրերում առաջին հերթին կարևորում ենք որակի, մատչելիության և հասանելիության սկզբունքը»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը: 

Կողմերը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը` պայմանավորվածություն ձեռք բերելով քայլեր ձեռնարկել համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ: 

2012թ. սեպտեմբերին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարտավորվել են համագործակցել մի շարք ոլորտներում: 2013թ. մարտին Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]