Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը գործարար միջավայրի բարելավման նպատակով բարեփոխում է իրավական ակտերը

Կառավարությունը գործարար միջավայրի բարելավման նպատակով բարեփոխում է իրավական 
ակտերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ներկայացրած երեք նախագծերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության մասին» օրենքում ամրագրել, որ ՀՀ կառավարությունը սահմանում է տոհմանյութի՝ տեսակից կախված հավաստագրման ժամկետները, նաև սահմանել, որ երկրում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքով: «Այս փոփոխությունների շնորհիվ,  կբարելավվի գործարար միջավայրը»,- գործադիրի նիստում նշեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

 Հաջորդ որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց կառավարության նախկին որոշումներից հինգը. դրա շնորհիվ հստակեցվեցին հարկային ոլորտում գործող մի շարք կարգավորումներ: Երրորդ որոշմամբ հստակեցվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի՝ բողոքների քննարկման կարգի մի շարք դրույթներ, որոնց գործադրմամբ կհստակեցվեն կոնկրետ գործողությունների կատարման ժամկետները, կկրճատվեն տնտեսվարողների ծախսերը:

  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց Արմեն Եղիազարյանին՝ կառավարության հաջորդ նիստում ներկայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ ընդունված այն բոլոր որոշումներն ու նախագծերը, որոնք նպաստել են գործարար միջավայրի բարելավմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]