Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Ա-ն շնորհակալական նամակ է ստացել Կանադայի վարչապետից

Արամ Ա-ն շնորհակալական նամակ է ստացել Կանադայի վարչապետից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նամակ է ստացել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից, նամակի մեջ, մասնավորապե, նշված է.

«Նորին Սրբություն, շնորհակալություն ենք հայտնում Ձեզ հունիսի 3-ին Կանադայի խորհրդարանի մեր գրասենյակում ունեցած մեր հանդիպման և ինձ շնորհած «Իշխան» շքանշանի համար:

Ուրախ եմ, որ առիթ ունեցա հանդիպելու ձեզ և ձեր պատվիրակությանը և այդ առիթով հիշելու հայ ժողովրդի տառապանքն ու Օսմանյան կայսրությունում հարյուր տարի առաջ` 1915թ.-ի ոճրագործության նահատակներին: Գնահատում եմ նաև մեր ունեցած խորհրդակցությունը մի շարք մտահոգությունների շուրջ: Ինչպես միշտ` ես պատրաստ եմ հանդիպել Կանադայի հայ համայնքի պատասխանատուների հետ:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` ցուցաբերած սիրո և ըմբռնման համար:

Իմ լավագույն մաղթաղթնքները Ձեզ` Ձեր առողջության ու երջանկության համար:

Անկեծորեն Ձեր՝ Սթիվեն Հարփեր, Կանադայի վարչապետ»:

Ավելի վաղ՝ հունիսի 3-ին, Նորին Սրբություննը հանդիպում էր ունեցել Կանադայի վարչապետի հետ և բարձր էր գնահատել Կանադայի կառավարության և խորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցուցաբերած զորակցությունը: Արամ Ա-ն Սթիվեն Հարփերին պարգևատրել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Իշխան» շքանշանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]