Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նորք-Մարաշի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջև փորձի փոխանակում կկատարվի

Նորք-Մարաշի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջև փորձի 
փոխանակում կկատարվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ԼՂՀ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն այցելել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը և Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը պայմանավորվածություն են ձեռք բերել 2014 թվականից մեկնարկած համագործակցության ծրագրի շարունակության վերաբերյալ:  

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գևորգյանի միջև ձեռբերված փոխշահավետ համաձայնության համատեքստում վարչական շրջանի և Ստեփանակերտի համագործակցության հետագա  ծրագրերում ներառվել են   Նորք-Մարաշի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջև փորձի փոխանակումը և համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական ապահովության ոլորտներում:  Նաև փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել   օգոստոսին կազմակերպել Նորք-Մարաշ վարչական շրջանի  աշխատակազմի պատվիրակության այցը Ստեփանակերտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]