1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը». «France 2»-ն Արարատի մասին ռեպորտաժ է ներկայացրել

«Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը». «France 2»-ն Արարատի մասին ռեպորտաժ է 
ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական հանրային «France 2» հեռուստաալիքը բիբլիական Արարատ լեռան մասին ռեպորտաժ է պատրաստել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հեռուստաալիքի կայքը, «Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը» ռեպորտաժում նշվում է, որ հայերը երկրպագում են հինավուրց հրաբուխին, որն աշխարհում հետաքրքրություն է  վայելում: «France 2»-ի թիմն այցելել է այն տարածքը, որտեղ, ըստ լեգենդի, հանգրվանել է Նոյյան տապանը: Հարյուրավոր արշավորդներ, այդ թվում հայեր, ամեն ամառ փորձում են բարձրանալ այս լեռը:

«Արարատ լեռը մեր կյանքի մի մասն է: Այն մեզ համար ոչ միայն լեռ է, այլ՝ ավելին»,- ասել է հայ արշավորդ Վարդան Կյուրումյանը:

Հեռուստաալիքն ընդգծում է լեռան նկատմամբ հայերի պաշտամունքը և նշում, որ Հայաստանում Արարատ անունն ամեն տեղ է. գործարանի տանիքին, հյուրանոցների վերնաճակատներին և նույնիսկ ծխախոտի տուփին: «France 2»-ը հավելում է, որ լեռան և այն երկրպագողների միջև երկկողմանի փակ սահման կա: Հայաստանը և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, և Արարատին հասնելու համար հայերն ստիպված են անցնել Վրաստանի տարածքով: Ռեպորտաժում հնչում է նաև հայկական երաժշտություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]