Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարեն Անդրեասյանը մտահոգիչ է համարում պետական պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկության տրամադրումը

Կարեն Անդրեասյանը մտահոգիչ է համարում պետական պաշտոնյայի կողմից կեղծ 
տեղեկության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Սյունիքի «Սդղլի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործին միջամտելու իրավունք չունի և այդ գործընթացին հետևում է որպես քաղաքացի:

Լրագրողների դիտարկմանը, որ մարզպետը ստում էր, երբ ասում էր, թե որդին գտնվել է Երևանում և ներկա չի եղել միջադեպին՝ օմբուդսմենը նշեց. «Շատ մտահոգիչ է, եթե որևէ պետական պաշտոնյա կեղծ տեղեկատվություն է տրամադրում կամ ստում է հասարակությանը: Հույս ունեմ, որ գործընթացները կբերեն այնպիսի վիճակի, որ կհասկանանք, թե ի սկզբանե ինչ էր նկատի ունեցել մարզպետը` ասելով, որ իր տղան կապ չունի»:

Միաժամանակ, Կարեն Անդրեասյանը նկատեց, որ դեռևս չի պարզվել՝ Տիգրան Խաչատրյանը մեղք ունի տեղի ունեցածում, թե ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց սպասել դատական գործընթացի ավարտին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]