Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արևմտյան Աֆրիկայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու 105 նոր դեպք

Արևմտյան Աֆրիկայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու 105 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսի 16-ից ի վեր Արևմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 18 դեպք և վարակման 105 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին են վկայում են Ժնևում տարածված վիճակագրական տվյալները:

Ընդամենը համաճարակի սկսկվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 279 մարդ, վարակվել՝ 27 հազար 748-ը:

Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի  գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է քսան մարդ, եւ մահացել են ութը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]