1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գավառի երկրագիտական թանգարանը կհարստանա Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի մասին նյութերով

Գավառի երկրագիտական թանգարանը կհարստանա  Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի 
մասին նյութերով

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի երկրագիտական թանգարանում բացված Հայոց ցեղասպանությունը վերապրածների անկյուն-ցուցահանդեսը նպաստել է, որ ի հայտ գան նրանց նոր հետնորդներ` թանգարանի անկյունը նոր նյութերով հարստացնելու առաջարկությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, այս տարվա ապրիլին թանգարանում բացված Հայոց ցեղասպանությունը վերապրածների անկյունում ցուցադրվեցին Գավառ քաղաքում ապաստան գտած 22 ընտանիքների լուսանկարները եւ տպագիր նյութերը, մասունքներ, որից հետո ի հայտ եկան եւս մի քանի ընտանիքներ՝ հայտնելով, որ իրենք էլ են պատրաստ թանգարանի նորաբաց անկյունը հարստացնելու համապատասխան նոր նյութերով: «Նրանցից առաջինը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Գառնիկ Մարգարյանն է, ում ներկայացմամբ՝ ինքը սերում է վանեցի Երանուհի Կարապետի Կարապետյանից, ով 1915 թվականին գաղթել է Ադանա, այնտեղից հայտնվել Էջմիածնում, ապա բնակություն հաստատել Լճաշենում: Շուտով նա թանգարանին կներկայացնի իր ծնողների պատմությունը եւ համապատասխան նյութերը»,- նշեց թանգարանի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]