Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Համահայկական ամառային 6-րդ խաղերին Գեղարքունիքի մարզը կներկայացնեն 27 մարզիկներ

Համահայկական ամառային 6-րդ խաղերին Գեղարքունիքի մարզը կներկայացնեն 27 մարզիկներ

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական ամառային 6-րդ խաղերին նախապատրաստվում է նաեւ Գեղարքունիքի մարզը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, Գեղարքունիքի մարզից համահայկական խաղերին մասնակցելու են հինգ քաղաքների 27 մարզիկներ: Նրանք ներկայանալու են շախմատ, բազկամարտ, թենիս, լողափնյա վոլեյբոլ մարզաձեւերում: Գավառ քաղաքը կներկայանա շախմատ եւ բազկամարտ մարզաձեւերում եւ կներկայացնի հինգ մասնակից, Սեւանը` շախմատ, թենիս, լողափնյա վոլեյբոլ մարզաձեւերում եւ կներկայացնի տասը մասնակից, Մարտունին` շախմատ, բազկամարտ մարզաձեւերում՝ ներկայացնելով յոթ մարզիկ, Վարդենիսը նույն մարզաձեւերում` երեք մարզիկ, եւ Ճամբարակը` միայն շախմատի մրցումներում կներկայացնի երկու մարզիկ:2015 թվականի օգոստոսի 2-ից 13-ն անցկացվելիք խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երեւանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երեւանի Ազատության հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով: Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզի հինգ քաղաքներից «Հրազդան» մարզադաշտ կմեկնի 108 մարդուց կազմված պատվիրակություն, որը կգլխավորի Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]