Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գայլերի հարձակումների հետագա կանխարգելումը պահանջում է գիտական մոտեցում

Գայլերի հարձակումների հետագա կանխարգելումը պահանջում է գիտական մոտեցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գայլերի հարձակումների հետագա կանխարգելումը պահանջում է գիտական մոտեցում, որպեսզի պարզվի գայլերի պոպուլյացիայի թիվը և պատճառը, որ դրդում է նրանց նույնիսկ ամռանը հարձակումներ կատարել մանր եղջրավոր կենդանիների վրա. Հայաստանում առավել քան 15 տարի չի կատարվել գայլերի տեղաշարժի և քանակության մոնիթորինգ: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Էկոքդաշինք»-ի համակարգող  Սիլվա Ադամյանը:

«Երեք տարի առաջ մենք զգուշացնում էինք կառավարությանը, որ զուտ գայլերի սպանդով խնդիրը չի լուծվի, և որ նման գործելավոճը արդյունք չի տա, ինչն այսօր ակնառու է: Խնդրի լուծման հետ կապված՝ մենք առաաջարկում ենք գումարներ հատկացնել գյուղական տնտեսությունները զարգացնելու և ամրացնելու, գյուղացիներին գամփռ շների տրամադրման, գյուղատնտեսական հանդերում «էլեկտրոնային հովիվների ներդրման համար», - ասաց բնապահպանը:

Բնապահպանը նշեց, որ գայլերի անդադար սպանդի արդյունքում Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և եվրոպական այլ որոշ երկրներում գայլերն իսպառ վերացե են, իսկ գայլերի հարձակումների հետ կապված խնդիրը արդիական է ՌԴ-ում. այնտեղ գայլերի հարձակման դրանց ոչնչացնելուց բացի, միջոցառումներ են իրականացվում այդ հարձակումները կանխելու նպատակով:

«Գայլերի հարձակումների հաճախացումը, ներառյալ ամառային շրջանում, կապված է նրանց ապրելավայրերի կորստի և սննդի աղբյուր հանդիսացող կենդանիների սակավության հետ, ինչը որսի արդյունք է», - նկատեց Սիլվա Ադամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]