Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԻՊ-ի վտանգը չեզոքացնելու նպատակով ԱՊՀ անդամ երկրների սահմաններին կգործի մշտական վերահսկողություն

ԻՊ-ի վտանգը չեզոքացնելու նպատակով ԱՊՀ անդամ երկրների սահմաններին կգործի 
մշտական 
վերահսկողություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ երկրների սահմաններին կսահմանվի մշտական վերահսկողություն այն անձանց տեղաշարժի նկատմամբ, ովքեր կկասկածվեն ահաբեկչական գործողություններին մասնակից լինելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը` մատնանշելով հատկապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սպառնացող վտանգի աճը:

Նովիկովն ընդգծել է, որ «Իսլամական պետությունը» հավակնում է իր ազդեցությունը տարածել ԱՊՀ անդամ հարավկովկասյան, կենտրոնասիական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հարավային շրջանների վրա:

«ԱՊՀ-ում ԻՊ-ի տարածքային հավակնությունները տարածվում են Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև ՌԴ սուբյեկտների վրա, որոնք ընդգրկված են Հարավային, Հյուսիսկովկասյան և Ղրիմի դաշնային օկրուգներում»,- ընդգծել է Նովիկովը:

Ըստ գեներալ-գնդապետի` ԻՊ-ի գործակալները ձգտում են մուտք գործել ԱՊՀ երկրների համալսարաններ, և խնդիր է դրված խոչընդոտել նման իրադարձությունների զարգացմանը:

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]