Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Թադմուրի մերձակայքում գտնվող նավթատարի վրա

Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Թադմուրի մերձակայքում գտնվող 
նավթատարի վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հնագույն Թադմուր քաղաքի մերձակայքում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում վերահսկողություն է հաստատել նավթատարի վրա: Այն տեղակայված է Թադմուրի օազիսից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք և գտնվում էր «Իսլամական պետության» ձեռքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, սիրիական օդուժը ռմբակոծություններ է իրականացրել միջնադարյան Ֆահր ադ Դի ամրոցի մերձակայքում ապստամբների ուղղությամբ: Ահաբեկիչները վնասներ են կրել թե’ իրենց մարդկային ուժերում, թե’ տեխնիկայում:

Բախումները շարունակվում էն Թադմուրից 1-3կմ հեռավորության վրա: Ռմբակոծությունից քաղաքի ներսում ապստամբների մի քանի հենակետեր են ոչնչացվել:

ԻՊ-ն կորուստներ է կրել Ջաբբամ Համադ և Սաբաա ալ Միլլա գյուղերում, կանխվել է Հոմսի նահանգում գտնվող օդանվակայանին մոտենալու նրանց փորձը:

ԻՊ-ն Թադմուր քաղաքը գրավել էր մայիսի 21-ին սիրիական բանակի նահանջելուց հետո:

Պալմիրայի` բաց երկնքի տակ թանգարան համարվող ավերակները, որոնք ձգվում են շուրջ երեք կիլոմետր, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 204 կմ հեռավորությամբ:

Հնությունների և թանգարանների վարչության պետ Մաամուն Աբդ ալ Քերիմն ավելի վաղ դիմել էր Սիրիայի օդային ուժերին և միջազգային հանրությանը` կոչ անելով պահպանել «սիրիական անապատի մարգարիտը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]