Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պլատինին կարող է համատեղել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնները

Պլատինին կարող է համատեղել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ու Եվրոպական ֆեդերացիայի (ՈՒԵՖԱ) կանոնադրությունները թույլ են տալիս համատեղել ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի հետ:

«Կանոնադրությունը թույլ է տալիս, որ կառույցների ղեկավարությունը համատեղվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցմանը: ՈՒԵՖԱ-ի նախագահը պաշտոնապես հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների իր մասնակցության մասին:

Յոզեֆ Բլատերը 2015թ. մայիսի 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Սակայն 4 օր անց ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի մասին խոսակցությունների համապատկերում նա հայտարարեց հրաժարականի մասին: ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]