Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ծննդկանը մահացել է պոլիօրգանային անբավարարությունից

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ծննդկանը մահացել է պոլիօրգանային 
անբավարարությունից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին հուլիսի 29-ին կենտրոնում 26-ամյա ծննդկանի մահվան պատճառը: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի պետ Արմեն Մուրադյանն ասաց, որ Մերի Մարգարյանի մահվան պատճառ է դարձել հղիների մոտ հազվադեպ հանդիպող բարդությունը, որը զարգանում է կայծակնային արագությամբ:

«Ծննդկանը ծանր վիճակով ընդունվել է մեզ մոտ, կատարվել է անհապաղ կեսարյան հատում. հիվանդի մոտ զարգացել է պոլիօրգանային անբավարարություն, երբ նրա մոտ առաջացել է լյարդ-երիկամային անբավարարություն և երկկողմանի թոքաբորբ: Արդյունքում հիվանդը մահացել է, իսկ երեխայի վիճակը, իմ ունեցած տվյալներով, շարունակում է մնալ ծանր», -ասաց Արմեն Մուրադյանը:

Մերի Մարգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հուլիսի 27-ին, նույն օրը նրան կատարել են անհապաղ կեսարյան հատում: Կինը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: Ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղից նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]