Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ուիթնի Հյուսթոնի դստերը կթաղեն Նյու Ջերսիի նահանգում՝ մոր կողքին. հաղորդել են հարազատները

Ուիթնի Հյուսթոնի դստերը կթաղեն Նյու Ջերսիի նահանգում՝ մոր կողքին. հաղորդել են 
հարազատները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոբի Քրիստինա Բարունին՝ ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստերը, կթաղեն իր մոր եւ պապի կոքին՝ Ուեստֆիլդ քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) «Ֆեյրվյու» գերեզմանոցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հուլիսի 28-ին հայտարարել են նրա ընտանիքի ներկայացուցիչները:

Նրանք չեն ճշտել, թե հատկապես երբ կկայանա հուղարկավորությունը: Ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները, տեղական հեռուստաալիքների եւ թերթերի թղթակիցներն արդեն սկսել են հավաքվել գերեզմանատան շրջանում: Նրանք մտադիր են շուրջօրյա հերթապահություն անել՝ արարողության սկիզբը բաց չթողնելու համար: ABC հեռուստաընկերության աղբյուրների խոսքով՝ թաղումը նախատեսված Է օգոստոսի 3-ին, հոգեհանգիստը կկայնա մեկ օր առաջ Ատլանտայի (Ջորջիայի նահանգ) մոտ գտնվող եկեղեցիներից մեկում:   

Ջորջիայի բուժանկելանոցներից մեկում 22 տարեկան Բրաունի մահվան մասին հայտարարվել Է հուլիսի 27-ին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, հերձում կատարած բժիշներն առայժմ չեն կարողացել պարզել աղջկա մահվան ստույգ պատճառները, որը մինչ այդ շուրջ կես տարի երել Է կոմայի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]