Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մահացել Է աֆղանական «Թալիբան» արմատական շարժման պարագլուխ մոլլա Օմարը

Մահացել Է աֆղանական «Թալիբան» արմատական շարժման պարագլուխ մոլլա Օմարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել Է աֆղանական «Թալիբան» արմատական շարժան պարագլուխ մոլլա Մոհամադ Օմարը: Այս մասին հաղորդել Է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թալիբանի» ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբաում այս տեղեկատվությունը:

Ավելի վաղ բազմիցս ստացվել են հաղորդումներ ծայրահեղական շարժման պարագլխի ոչնչացման մասին, մասնավորապես, տակավին 2011 թվականի մայիսին անօդաչու թռչող ապարատի հասցրած հարվածի հետեւանքով: Այն ժամանակ թալիբները հերքել են այդ տեղեկությունները: Այդ ժամանակվանից ի վեր մոլլա Օմարի ճակատագիրը մնացել Է անհայտ: Որոշ ժամանակ առաջ հայտնվել Էին տվյալներ, թե նա իբր հավանություն Է տվել «Թալիբանի» ներկայացուցիչների եւ Աֆղանստանի պաշտոնական իշխանությունների միջեւ սկսված բանակցություններին, որոնք տեղի են ունեցել Պակիստանի հովանավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]