Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի նավթի հիմնադրամի եկամուտները կրկնակի նվազել են

Ադրբեջանի նավթի հիմնադրամի եկամուտները կրկնակի նվազել են

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները 2015 թվականի առաջին կեսին անցյալ տարվա նույն ժամակաշրջանի համեմատ երկու անգամից ավելի նվազել են:

Այս մասին, ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:

Նշվում է, որ այդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտը կազմել է 3,9 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2014 թվականի հուլիսի 1-ին այն կազմել էր 8,3 մլրդ դոլար:

Անցյալ տարվա առաջին կեսի ցուցանիշների համեմատ` Նավթի հիմնադրամի եկամուտները մանաթով նվազել են 33 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով` գրեթե 2,1 անգամ:

Caspian Barrel ընկերությունը հայտնել է, որ Ադրբեջանի նավթի հիմնադրամի եկամուտների նվազումը կապված է համաշխարհային շուկաներում նավթի գրեթե երկու անգամ էժանանալու հետ:

Ներկայում կանխատեսումներ են հնչում նավթի գներն ավելի ընկնելու միտումը շարունակվելու մասին: Բացի այդ, այս տարվանից նվազել են նաեւ Ադրբեջանցի արտահանվող նավթի ծավալները, որոնք կապված են ինչպես նավթի գնանկման, այնպես էլ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ:

Ադրբեջանի նավթի հիմնադրամը ստեղծվել է 1999 թվականին: Այն հիմնադրվել է երկրի նավթային հարստությունից եկող եկամուտները մի տեղում հավաքելու եւ սերունդների միջեւ արդար բաժանելու նպատակով:

Սակայն, ինչպես հայտնի է` Ադրբեջանի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները: Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 53,09 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 47,78 դոլար, իսկ ադրբեջանական Azeri Light տեսակի նավթի մեկ բարելը` 55,52 դոլար:

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 34,48 դոլարով ցածր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am