Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրաքը դեմ է PKK-ի դիրքերին թուրքական օդուժի ռմբահարումներին

Իրաքը դեմ է PKK-ի դիրքերին թուրքական օդուժի ռմբահարումներին

 ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդար Էլ Իբադին դեմ է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից երկրի հյուսիսում ռազմական գործողությունների իրականացմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Իրաքի կառավարության կողմից տարածված հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքը եւ Թուրքիան եղբայրական երկրներ են, եւ Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը:

Հուլիսի 25-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոշոր ռազմաօդային գործողություններ են իրագործել Իրաքի հյուսիսում, որտեղ գտնվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարները:

Թուրքիայի Ուրֆայի նահանգի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպության կազմակերպած միջոցառման ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական խոշոր պայթյունից հետո, որի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր, եւ որի պատասխանատվությունը Անկարան անմիջապես դրել էր Սիրիայում գործող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վրա, Թուրքիան որոշել է ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով նոր ռազմական գործողություններ սկսել PKK-ի դեմ:

Թուրքիայի իշխանությունները երկյուղում են, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում ԻՊ-ի դեմ սիրիաբնակ քրդերի տարած հաղթանակներից հետո քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել այդ տարածաշրջանում, ինչը կարող է «վարակիչ» լինել նաեւ թուրքաբնակ քրդերի համար, եւ Թուրքիայի քրդերը եւս կարող են հայտարարել վաղուց երազած ինքնավարության մասին Թուրքիայի տարածքում:

Իրաքի կառավարությունում Թուրքիայի կողմից Իրաքի տարածքներին ավիահարվածներ հասցնելու մասին նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իրաքը չի հանդուրժի իր տարածքից Թուրքիային ուղղված որեւէ հարձակում: Երկու երկրների միջեւ ծագած խնդիրները լուծելու համար Թուրքիան պետք է ընտրի երկխոսության ճանապարհը` հավատարիմ մնալով բարեկամական հարաբերությունների սկզբունքին եւ չնպաստելով իրավիճակի բարդացմանը:

Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆարուք Չաքմաքչիի հետ հանդիպման ժամանակ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ Զաֆերին ընդգծել է, որ իրենք մտահոգված են Իրաքի տարածքում Թուրքիայի օդուժի ռազմական գործողությունների պատճառով հարակից սահմանամերձ գյուղերին հասցվելիք հնարավոր նյութական եւ մարդկային կորուստների համար:

«Տարածաշրջանում որեւէ ռազմական գործողոթյուն իրականացնելիս Թուրքիայի կառավարությունը պետք է այն համաձայնեցնի Իրաքի կառավարության հետ», -ընդգծել է Զաֆերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]