Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիական բանակը Հալեպում մեծ վնասներ է պատճառել ահաբեկչական խմբավորումներին

Սիրիական բանակը Հալեպում մեծ վնասներ է պատճառել ահաբեկչական խմբավորումներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաահաբեկչական պայքարի շրջանակներում սիրիական բանակը հուլիսի 29-ին Հալեպում ահաբեկչական կազմակերպությունների թաքստոցներ է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հին Հալեպում, ալ Լիրմուն և աշ Շաար թաղամասերում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման թաքստոցներ են ոչնչացվել: Հալեպից 10 կմ հեռավորության վրա գտնվող Մասնուրա գյուղում ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:

Ահաբեկիչները գիշերվա ընթացքում և հուլիսի 29-ի առավոտյան Հարյաթան գյուղաքաղաքում, Ադնան քաղաքում և Նաբլ և Զահրա բնակավայրերի շրջակայքում լուրջ վնասներ են կրել:

Տեղեկություններ կան, որ բանակի ստորաբաժանումներից մեկը «Իսլամական պետության» անդամներին մեծ կորուստներ է պատճառել Ռազմաօդային ակադեմիայի շրջակայքում, որը գտնվում է Ռակկայի ճանապարհին: Հալպեի օդանավակայանի տարածքում ԻՊ-ի ղեկավարներից մեկն է սպանվել: Բացի դրանից, «Հարաքա Ահրար աշ Շամ» խմբավորման 5 ղեկավարեր են սպանվել:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]