1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեւանի հիվանդանոցում այս տարի 238 վիրահատություն է արվել

Սեւանի հիվանդանոցում այս տարի 238 վիրահատություն է արվել

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի հիվանդանոցում այս տարի կատարվել է 238 վիրահատություն, որոնք վերաբերում են հիմնականում  կեսարյան հատումներին, կույր աղիքի, ճողվածքների, նշիկների եւ աղեստամոքսային համակարգի հետ կապված  հիվանդություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Սեւանի հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն Վարուժան Մանուկյանը, այս տարվա ընթացքում բուժհաստատությունն ունեցել է 1115 հիվանդ: Սեւանի հիվանդանոցում 2015 թվականի ընթացքում գրանցվել է շուրջ 2300 կանչ, որոնք հիմնականում վերաբերում  են հիպերտոնիկ, սրտանոթային համակարգի, թունավորումների եւ այլ հիվանդությունների դեպքերին: «Սեւանի հիվանդանոց» ՓԲԸ-ում հուլիսի մեկի դրությամբ ծնվել է 184 երեխա, որից 72 աղջիկ եւ 112 տղա, կատարվել է 46 կեսարյան հատում:

Հիվանդանոցում գործող բոլոր բաժանմունքներում իրականացվում է կանոնավոր բուժսպասարկում, վիրահատություններ: «Սեւանի հիվանդանոց» ՓԲԸ -ն ունի երեք բաժանմունք` ընդհանուր վիրաբուժական, որի մեջ մտնում են ընդհանուր վիրաբուժության, վնասվածքաբանության, քիթ-կոկորդ-ականջաբանության, ուռոլոգիական ծառայությունները, ընդհանուր թերապեւտիկ բաժանմունք, որի մեջ մտնում է ընդհանուր թերապիան, ընդհանուր մանկաբուժական ծառայությունը , ինֆեկցիոն պալատը եւ վերակենդանացման ծառայությունը, գինեկոլոգիական կամ մանկաբարձական բաժանմունք, որի մեջ մտնում են ընդհանուր գինեկոլոգիան եւ մանկաբարձության ծառայությունը: Հիվանդանոցում են գործում նաեւ ընդունարանը եւ շտապօգնության ծառայությունները:

Սեւանի հիվանդանոցը համալրված է որակյալ մասնագետներով: Կենտրոնում աշխատում է 24 բժիշկ: Կադրերի հարցը հիմնականում լուծված է, զգացվում է միայն  ռենտգենոլոգի, քիթ-կոկորդի բժշկի, նյարդաբանի, էխոկարդիոգրաֆիստի, բժիշկ- լաբորանտի պահանջ: Հիվանդանոցն ունի նաեւ մի շարք սարքավորումների կարիք: «Մոտակա երկու տարիների ընթացքում մենք կունենանք նորակառույց, ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած հիվանդանոց, որը կկատարվի ՀՀ կառավարության ներդրած միջոցներով»,-նշեց բուժհաստատության տնօրենը:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]