Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց հանրակրթական դպրոցներում ընթացող հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց հանրակրթական  դպրոցներում ընթացող հիմնանորոգման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի 21 հանրակրթական հաստատություններում  տնտեսված միջոցների հաշվին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Դրանք իրականացնող շինարարական  կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպում- քննարկում անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, շինարարական կազմակերպությունների ղեկավարները մարզպետին տեղեկատվություն ներկայացրին   իրենց կողմից դպրոցներում ըստ նախագծանախահաշվային փաստաթղթի իրականացվող աշխատանքների վերաբերյալ, անդրադարձան այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրներին: Ռաֆիկ Գրիգորյանը շինարարներին հորդորեց  աշխատանքները կատարել որակով եւ առանց թերացումների:

«Մարզպետարանի համապատասխան հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրություն կանցկացնի հիմնանորոգվող դպրոցներում: Հետագա խնդիրներից զերծ մնալու համար առաջարկում  եմ աշխատանքները կատարել որակով, բարեխղճորեն, առանց թերացումների»,-նշեց մարզպետը:

Հանդիպման ավարտից հետո մարզպետն այցելեց  Կարմիրգյուղի թիվ 2, Լանջաղբյուրի, Գավառի թիվ 1 եւ թիվ 7 միջնակարգ դպրոցներ, որտեղ տնտեսված միջոցների հաշվին  իրականացվում  են աշխատանքներ, տեղում ծանոթացավ շինարարության ընթացքին եւ  կատարվող աշխատանքների որակին:  Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց  շինարարներին վերացնել աշխատանքներում տեղ գտած թերությունները եւ մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբն ավարտել բոլոր տեսակի աշխատանքները :

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]