Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օձի խայթոցի դեպքերն այս տարի նվազել են

Օձի խայթոցի դեպքերն այս տարի նվազել են

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օձերի խայթոցների դեպքերը նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում նվազել են: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ անդրադառնալով օձի և կարիճի խայթոցի դեպքերին, ինչպես նաև տվեց խորհուրդներ բարդություններից խուսափելու համար: Ներկայացնելով վիճակագրությունը` գլխավոր թունաբանը նշեց, որ ընթացիկ տարում օձի խայթոցից թունավորման 48 դեպք է գրանցվել` ի տարբերություն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 63 դեպքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միքայել Գաբրիելյանը նշեց, սակայն, որ եթե նախորդ տարի մահացության դեպք չի գրանցվել, ապա այս տարի մեկ մարդ է մահացել օձի խայթոցից:

Մասնագետի տեղեկացմամբ` Հայաստանի ողջ տարածքում օձեր առկա են, սակայն առավել ակտիվ են Արարատյան դաշտավայում,  Սյունիքում և հիմնական դեպքերը գրանցվում են Սիսիանում, Կապանում, Գորիսում: «Հայաստանում հիմնականում տարածված են գյուրզա և հայկական իժ  թունավոր օձատեսակները»,- ասաց նա` հավելելով, որ մայրաքաղաքում օձերն առավել շատ են Հրազանդի կիրճում:

Գլխավոր թունաբանն օձերից պաշտպանվելու մի խորհուրդ տվեց: «Եթե օձ եք նկատում, ապա մի երկու րոպե անշարժ կանգնեք, և նա կհեռանա, քանի որ օձը նախահարձակ չի լինում»,-ասաց նա: Իսկ երբ արդեն օձը խայթել է, պետք է անշարժացնել մարդուն, չթողնել որ քայլի, անհապաղ տանել հիվանդանոց: «Կարելի է հենց նույն պահին արտածծել թույնը: Թույնը բերանի խոռոչով չի անցնում օրգանիզմ, միայն կվնասի այն դեպքում, եթե կա բաց ու արյունահոսող վերք»,- ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է կարիճի խայթոցից առաջացած թունավորումներին, ապա Գաբրիելյանը նկատեց, որ  օձերի համեմատ այդ դեպքերն ավելի նվազ են: «Թունավոր է սև կարիճի թույնը, և այս տարի գրանցվել է 4  դեպք`  նախորդ տարվա 6 դեպքի փոխարեն»,-ասաց հանրապետության գլխավոր թունաբանը: Նա նաև շեշետեց, որ կարիճի հակաթույնը պահպանման կարճ ժամկետ ունի և այդքան ֆինանսական միջոցներ չկան բոլոր հիվանադանոցներին դրանցով ապահովելու համար: Բարեբախտաբար, մինչ այսօր մահացության դեպքեր չեն եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]