1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտնականները հանդես են եկել տերմինատորների դեմ

Գիտնականները հանդես են եկել տերմինատորների դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները նախազգուշացրել են մարտական տեխիկա եւ սպառազինության նորագույն համակարգեր ստեղծելիս արհեստական ինտելեկտի օգտագործման վտանգի մասին: Ավելի քան հազար ինժեներներ եւ հետազոտողներ են ստորագրել այդ մասին բաց նամակը, հուլիսի 29-ին հաղորդել Է BBC-ն, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

«Եթե որեւԷ խոշոր ռազմական տերություն ձգտի առաջ արհեստական ինտելեկտով զենքի զարգացման հարցում, ապա սպառազինությունների գլոբալ մրցավազքն անխուսափելի Է: Այդ տեխնոլոգիական հետագծի վերջնական կետն ակնհայտ Է. ավտոնոմ զենքը կդառնա վաղվա «Կալաշնիկովը»,- նշված Է փաստաթղթում:    

Նամակի հեղինակները կոչ են անում հրաժարվելու արհեստական  ինտելեկտից մարտական տեխիկա ստեղծելիս: Նրանք նախազգուշացնում են, որ նման սպառազինությունների մրցավազքը կհանգեցնի անկանխատեսելի հետեւանքների:

Ուղերձն ստորագրողների թվում են հայտնի ֆիզիկոս եւ տիեզերաբան Սթիվեն Հոքինգը, ձեռնարկիչ Էլոն Մասքը եւ Apple ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Վոզնյակը: Փաստաթուղթը պլանավորվում Է հանձնել Բուենոս Այրեսում արհեստական ինտելեկտին նվիրված միջազգային խորհրդաժողովի պատվիրակներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]