Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայի նախագահն ու Իրաքի վարչապետի բանագնացը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցը

Սիրիայի նախագահն ու Իրաքի վարչապետի բանագնացը քննարկել են ահաբեկչության դեմ 
պայքարի հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի բանագնաց, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆալիհ ալ Ֆիյադի հետ քննարկել է երկու երկրների, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, նրանք հաստատել են, որ անհրաժեշտ է շարունակել պայքարն ահաբեկչական կազմակերպությունների դեմ, մինչև երկու երկրները մաքրվեն ահաբեկիչներից:

Զրույցն ընթացել է ստեղծված վտանգավոր իրավիճակի շուրջ, որով անցնում է տարածաշրջանն ահաբեկչության դեմ պատերազմում: Երկու կողմերը նշել են, որ ահաբեկչությունը, ուղղված բոլոր ազգերի ու ժողովուրդների դեմ, չունի ոչ կրոն, ոչ հայրենիք:

Նրանք հաստատել են, որ ահաբեկիչների վերջնական ոչնչացումը պահանջում է միասնական ջանքեր տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում, որի հիմքը պետք է լինի կառուցողական համագործակցությունը, պետությունների ինքնաիշխանության և ժողովուրդների շահերի հարգումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]