Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 8 դեպք
12:45, 29 Հուլիս 2015
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 5 պատահարի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրեր, հուլիսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է գողության 4, խարդախության 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման 1-ական դեպք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում