Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում հանգստացող Սաուդյան Արաբիայի թագավորը ամբողջովին փակել է լողափերից մեկը

Ֆրանսիայում հանգստացող Սաուդյան Արաբիայի թագավորը ամբողջովին փակել է լողափերից 
մեկը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդ ալ Ազիզ ալ Սաուդը հանգստանալու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Վալլորիս ծովափնյա քաղաքում տեղավորվել շքեղ առանձնատանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ենթադրվում է, որ թագավորն այնտեղ կանցկացնի մոտ մեկ ամիս: Նրա հետ Ֆրանսիա է մեկնել շուրջ 1000 մարդ՝ թագավորի ընկերներն ու հարազատները, ինչը մեծ խանդավառություն է առաջացրել տեղի խանութների սեփականատերերի շրջանում:

Թագավորը տեղի իշխանություններին խնդրել է ամբողջովին փակել գեղատեսիլ «Միրանդոլ» լողափը, որպեսզի նա և իր շքախումբը կարողանան լիարժեք վայելել հանգիստը: Նման որոշումը բնակիչների շրջանում դժգոհություն է առաջացրել: Տեղացիներին արգելվել է մոտենալ առանձնատանն ավելի քան 300 մ։

Տեղեկություններ կան, որ սաուդացիների հագիստը կհսկեն ֆրանսիացի մեծ թվով ոստիկաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am