Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ դիրքապահների ուղղությամբ անցած գիշեր արձակվել է ավելի քան 2800 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հայ դիրքապահների ուղղությամբ անցած գիշեր արձակվել է ավելի քան 2800 կրակոց. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 28-ին և լույս 29-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից (96 արկ),  ՌՊԳ-7 (19 արկ),  ՀԱՆ-17 (40 արկ) և ՀՀՆ-9 (4 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2800 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]