Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Երևանում և մարզերում բռնկված բոլոր հրդեհները

Հրշեջները մարել են Երևանում և մարզերում բռնկված բոլոր հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգեր են ստացվել հուլիսի 28-29-ին հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Ջուղայի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում այրվել է 50քմ խոտածածկ տարածք, Սարալանջի պողոտայից դեպի Ա. Ավետիսյան փողոց հատվածում ` 30 քմ, Հրազդանի կիրճում ՝ «Գետափ» ռեստորանի մոտակայքում 100 քմ, Նուբարաշեն թաղամասի 4-րդ փողոցի թիվ 5 տան բակում ` 1500 քմ, Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում ` 5 քմ, Էստոնական փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում ` 50 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 11/11 հասցեում գտնվող «ԱՅԲ» ավագ դպրոցի բակում 1000 քմ, Նուբարաշենի գերեզմանատանն այրվել է խոտածածկույթ և եղեգներ` 2000 քմ, Նորքի 7-րդ փողոցում` «Ընտանեկան» ռեստորանի մոտակայքում ` 2000 քմ, Ավան վարչական շրջանի «Աղի կոմբինատ» ՓԲԸ-ի մոտակայքում ` 2000 քմ, Աճառյան փողոցում գտնվող «Ֆուտբոլի ակադեմիա»-ի մոտակայքում ` 5000 քմ, Հաղթանակ թաղամասի մոտակայքում՝ դեպի «Մարս» գործարան ` 500 քմ, Նորքի Այգիների 193 փողոցի մոտակայքում 200 քմ, Դավիթ-Բեկ և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ` 4000 քմ տարածք:

Նոր Արեշ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 10 տան մոտակայքում այրվել է 5 քմ, 9-րդ զանգվածում՝ երթուղայինների դիսպետչերական կետի մոտակայքում ` 20 քմ, Ներքին Շենգավիթ թաղամասի 13-րդ փողոցի թիվ 43 տան մոտակայքում ` 100 քմ, Նուբարաշենի գերեզմանատանը ` 150 քմ, 2-րդ զանգվածում՝ «Երիտասարդության 7» հանրակացարանի մոտակայքում ` 500 քմ, Սարի Թաղի թաղամասի 10-րդ շարքում` թիվ 47 դպրոցի մոտակայքում ` 30 քմ, ՃՈ հատուկ պահպանվող տարածքի մոտակայքում այրվել է դեկորատիվ ծառ, Սարալանջի փողոցի սկզբնամասում` կամրջի մոտակայքում ` 50 քմ, Նոր Խարբերդի ամառանոցների թիվ 2-րդ փողոցում ` 1000 քմ, Հաղթանակ կամրջի տակ ` 500 քմ, Հրազդանի կիրճում` «Մանկական երկաթուղու» մոտակայքում ` 300 քմ, Բաշինջաղյան փողոցում` «Մետեո թիվի»-ի մոտակայքում ` 5 քմ:

Արագածոտնի մարզի Արտենի-Լուսակն ավտոճանապարհի հարակից տարածքում այրվել է 2000 քմ, Բյուրական գյուղի սկզբնամասում ` 2000 քմ, Աշտարակ քաղաքի Կոմիտասի այգում ` 1000 քմ, Ֆիզիկայի ինստիտուտի բակում ` 2000 քմ, Արարատի մարզի Մրգավան գյուղի Խաչիկ Բադալյան փողոցի տներից մեկի բակում ` 1500քմ, Նորամարգ գյուղում ` 70քմ, Խաչփար գյուղի սկզբնամասում այրվել է 4 հա ցորենի արտ, Արբաթ գյուղում՝ գազի խողովակների մոտակայքում ` 2000քմ, Այնթափ գյուղում` ժանյակի գործարանի մոտակայքում ` 100քմ, Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվել է գարու չհնձված արտ 20 քմ և 100 քմ չոր խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում ` 1500 քմ, Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզի մոտակայքում ` 300 քմ, Աբովյան քաղաքի թիվ 8 դպրոցի մոտակայքում ` 200 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող «Թամարա» գործարանի մոտակայքում ` 1000 քմ, Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մոտակայքում ` 1500 քմ, թիվ 10 մանկապարտեզի մոտակայքում ` 300 քմ, թիվ 8 դպրոցի մոտակայքում ` 200 քմ, Կոտայքի փողոցի 1-ին նրբանցքի մոտակա սարալանջին վրա ` 5000 քմ, կուլտուրայի տան մոտակայքում ` 50 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի ոլորանների «Պիկնիկ» ռեստորանի մոտակայքում ` 3000 քմ, Հրազդան քաղաքի Անդրանիկի պողոտայից դեպի Միկրոշրջան թաղամաս հատվածում 1հա քմ, Զովունի գյուղում՝ «Անի պրոդուկտ» կաթնամթերքի գործարանի մոտակայքում ` 400 քմ, Վերին Պտղնի գյուղի ամառանոցների մոտակայքում 300 քմ խոտածածկ տարածք:

Նոր Գեղի գյուղում` Լուսակերտի զորամասի մոտակայքում այրվել է 30 քմ խոտածածկ տարածք, Զորավան գյուղում` անասնագոմերի մոտակայքում ` 4,5 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել 50 պտղատու ծառ, Զովունի գյուղի վերջնամասում ` 30 քմ, Զովունի գյուղի 16-րդ փողոցի վերջնամասում ` 200 քմ, Արամուս գյուղի սկզբնամասում ` 1500 քմ, Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 57 տան մոտակայքում` դպրոցի բակում ` 150 քմ, Վերին Պտղնի գյուղի ամառանոցների մոտակայքում ` 300 քմ, Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում այրվել է խոտածածկույթ 3 հա, կուտակված աղբ 2 խմ և ջերմահարվել 20 պտղատու ծառ, Արզնի գյուղի ձորում ` 50 քմ, Հրազդան քաղաքի Անդրանիկի պողոտայից դեպի Միկրոշրջան թաղամաս հատվածում ` 1 հա, Ռայկոմ թաղամասում ` 9 հա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3-րդ միջնակարգ դպրոցի մոտակայքում ` 10 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 29 հասցեյում ` 1500 քմ, Ոսկեպար գյուղի դաշտերում `15մ2, Սարիգյուղ գյուղի դաշտերում ` 5 հա, Աչաջուր գյուղի թիվ 15 փողոցի հուշարձանի մոտ ` 1000 քմ, Աչաջուր գյուղում` հուշարձանի մոտակայքում ` 1000 քմ, Մարալիկ Կոլտնտեսակաների փողոցի վերջնամասում ` 1 հա քմ, Օրջոնոկիձե փողոցի հարակից տարածքում ` 300 ք.մ,Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նոր Ավան թաղամասի Այգեձորի նրբանցքի թիվ 12 տան մոտակայքում ` 200 քմ, Ուղեձոր գյուղի սարերում 5 հա,Արմավիրի մարզի Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին ` 3000 քմ, Էջմիածին քաղաքի Անդրանիկի 1 թաղամասի թիվ 3 տան մոտակայքում ` 1500 քմ:

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 32 տան հարակից տարածքում ` 1000 քմ, Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի հյուսիս-արևելյան սարալանջին ` 5 հա, Շիրակի մարզի Անի քաղաքի Կոլտնտեսականների փողոցի վերջնամասում ` 1 հա, Մեծ Սարիար գյուղում ` 145 հակ, Ախուրյան գյուղի Նոր Ախուրյան թաղամասի Ազատամարտիկների փողոցի թիվ 35 տան մոտակայքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]