Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԻՊ-ն Մոսուլում ավելի քան 120 բնակիչների է գնադակահարել

ԻՊ-ն Մոսուլում ավելի քան 120 բնակիչների է գնադակահարել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Մոսուլ քաղաքի ավելի քան 120 բնակիչներ գնդակահարվել են «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից նախորդ երկու օրերի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ վերջին 48 ժամերի ընթացքում Մոսուլի մի քանի հիվանդանոցների դիահերձարաններ են տեղափոխվել ավելի քան 120 քաղաքացիներ: Նրանց մեծամասնությունը մահացու վնասվածք է ստացել գլխից: Գնդակահարվածները տարբեր պատճառներով բանտարկվել էին և գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ գտնվող բանտերում:

Նինվե նահանգի նահանգապետ Ասիլ ալ Նաջիֆին տեղեկացրել է, որ նույն ժամանակահատվածում ԻՊ-ն խաղաղ բնակիչների նոր խումբ է բանտարկել, որոնց թիվը 350-ի է հասնում:

Մոսուլ քաղաքը իսլամիստների ձեռքում հայտնվել է 2014թ.-ի հունիսի 10-ին: Մինչև այժմ քաղաքը գտնվում է նրանց ձեռքում: Մոսուլի ազատագրումն իրաքյան բանակի հիմնական նպատակն է երկրում վերահսկողություն հաստատելու ճանապարհին:

ԻՊ-ի ձեռքում է գտնվում Իրաքի մեկ երրորդը:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու  Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]