Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիբիայի դատարանը մահապատժի որոշում է կայացրել Քադաֆիի որդու վերաբերյալ

Լիբիայի դատարանը մահապատժի որոշում է կայացրել Քադաֆիի որդու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի դատարանը հուլիսի 28-ին դատավճիռ է կայացրել Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամ ալ Քադաֆիի և մի քանի նախկին պաշտոնյաների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Քադաֆիի որդին և ութ այլ անձինք մեղադրվել են ռազմական հանցագործություններ իրականացնելու, մասնավորապես, 2011թ.-ին կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների սպանությունների մեջ, որի արդյունքում տապալվել է Մուամմար Քադաֆիի իշխանությունը: Մեղադրյալների համար դատարանը գնդակահարության դատավճիռ է կայացրել: Մեղադրյաների թվում է հետախուզության նախկին ղեկավար Աբդ Ալլահ աս Սանուսին և նախկին վարչապետ Ալ Բաղդադի ալ Մահմուդին:

Լիբիան 2011թ.-ին Քադաֆիի իշխանութան տապալումից հետո բաժանվել է երկու մասի՝ իսլամամետ իշխանության և համաշխարհային հասրակության տեսանկյունից օրինական կառավարության: Երկրում քաոսային իրավիճակը դեռ շարունակվում է:

Մուամմար Քադաֆին սպանվել է 2011թ.-ի հոկտեմբերի 20-ին իր հայրենի Սիրթ քաղաքում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]