Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լոնդոնյան փառատոնում կցուցադրվի Չուխաջյանի «Կարինե» օպերետը

Լոնդոնյան փառատոնում կցուցադրվի Չուխաջյանի «Կարինե» օպերետը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնյան առաջատար «Արկոլա» թատրոնի «Գրիմբոռն 2015» փառատոնում կցուցադրվի հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արկոլա» թատրոնից,  փառատոնի շրջանակներում` օգոստոսի 14-ին և 15-ին, կցուցադրվի «Կարինեի» ադապտացված տարբերակը` ֆրանսիահայ ռեժիսոր Ջերալդ Փափազյանի մեկնաբանությամբ: «Ես ցանականում եմ, որ աշխարհին լսելի լինի Չուխաջյանի երաժշտությունը: Նրա անունը գրեթե մոռացության է մատնվել, և նա անծանոթ է արևմտան մշակույթի կրողներին: Սակայն, լսելով` մարդիկ հավանում են նրա ստեղծագործությունները և զարմանում, որ մինչ այդ ոչ ոք չէր լսել դրանք»,- նշել է Փափազյանը:

Լիբրետոյի հեղինակն է Թագվոր Նալյանը։

Փառատոնի շրջանակներում ցուցադրութունը նվիրված է օպերետի ստեծղման 140-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Օպերետի պրեմիերան տեղի է ունեցել 1875 թվականի նոյեմբերի 17-ին «Francais» թատրոնում։ Առաջին իսկ բեմադրությունից հետո այն հսկայական հաջողություն է ունեցել, իսկ Կոստանդնուպոլսում ևԱնդրկովկասում բեմադրվել է ավելի քան 100 անգամ։ 20-րդ դարի սկզբին օպերետը թարգմանվել է հունարեն և գերմաներեն։ «Կարինեն» («Լեբլեբիջի») ներկայացվել է Ֆրանսիայի, Եգիպտոսի, Բալկանների, Մերձավոր Արևելքի տարբեր բեմերի վրա՝ հասարակական ճանաչում բերելով հեղինակին։

1943 թվականին Տ. Սարյանն առաջին անգամ օպերետը բեմադրեց Հայաստանում։ Այդ ժամանակ էլ առաջարկվեց ստեղծագործության նոր անվանումը՝ «Կարինե»։ Անվանափոխվեցին նաև գլխավոր հերոսներն ու հերոսուհիները, բացի Հոր-Հոր աղայից։

2011 թվականին օպերետը ներկայացվեց մարսելյան հանրահայտ «Օդեոն» թատրոնում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]