Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի թիմը Տանկային բիաթլոնի փորձնական մրցումներում զբաղեցրել է երրորդ տեղը

Հայաստանի թիմը Տանկային բիաթլոնի փորձնական մրցումներում զբաղեցրել է երրորդ տեղը

ՄՈՍԿՎԱ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայանալիք «Միջազգային ռազմական խաղեր-2015»-ի  Տանկային բիաթլոնի մրցաշարի փորձնական մրցումներում Հայաստանի թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը, առաջին երկու հորիզոնականները կիսել են Ռուսաստանի և Չինաստանի տանկիստները, որոնց հաջորդել են Հայաստանի և Նիկարագուայի թիմերը:

Արդեն գալիք շաբաթ օրը` օգոստոսի 1-ին, կմեկնարկեն պաշտոնական մրցումները:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Վաղինակ Սարգսյանը, ում գլխավորությամբ Հայաստանի թիմը Ռուսաստանում մասնակցում է «Միջազգային ռազմական խաղեր-2015»-ի Տանկային բիաթլոնի մրցաշարին, հայտարարել է, որ Հայաստանը ծրագրում է հաջորդ տարվանից ընդլայնել իր թիմերի կազմը Միջազգային ռազմական խաղերում և մասնակցել մրցումների մեծ մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մենք մեծ ծրագրեր ունենք, քանի որ ողջունում ենք այս խաղերը: Սրանք ռազմական կարևոր միջոցառումներ են և շատ օգտակար: Կարծում եմ` խաղերը դրական ազդեցություն կունենան զրոքերի ռազմական պատրաստվածության վրա: Ամենայն հավանականությամբ, մենք հաջորդ տարի գրեթե բոլոր մրցումներին կմասնակցենք, բացի ծովայինից»:

Այս տարի Հայաստանը մասնակցում է միայն «Տանկային բիաթլոն»-ին: Նախորդ տարի հայ տանկիստներն այս մրցաձևում զբաղեցրել էին երկրորդ տեղը:

Առաջին միջազգային զինվորական խաղերը տեղի կունենան օգոստոսի 1-15-ը: Միջոցառման կազմկոմիտեի գնահատմամբ` խաղերին կմասնակցեն շուրջ 2 հազար միջազգային զինվորականներ: 14 մրցաձևերի մրցումներին կմասնակցի 57 թիմ` 20 երկրից:

 

Տեսանյութը` tvzvezda.ru


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]