1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքին

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել   Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս 
Պատրիարքին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Կապրոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ամենապատիվ Հոգևոր Տեր,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության կապակցությամբ:

Անգնահատելի է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը հայապահպանության և մեր ժողովրդի միասնության գործում:

Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում ևս Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կշարունակի ջանքեր ներդնել՝ հասնելու հայության, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հայերի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և կորով՝ իրականացնելու Ձեր բարձր առաքելությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]